Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երկիրը ձեռքից գնում է, իրենք ինչի հետևից են ընկել

Երկիրը ձեռքից գնում է, իրենք ինչի հետևից են ընկել
27.07.2017 | 22:17

Զարուհի Փոստանջյանը կրկին «կսմթել է» «Ելքին»` հիշեցնելով նախկին հայտարարությունը, թե այդ քաղաքական միավորը վերահսկվում է Սերժ Սարգսյանի կողմից: «Ելքից» էլ մեկ առ մեկ հակադարձում են: Արդյունքում ոչինչ չի շահում իբր իսկական ու «վերահսկվող» ընդդիմությունը: Հանրությունը նրանց դեմքն է հերթական անգամ բացահայտում և անցնում իր գործին:


Խնդիրը շատ պարզ է. կրկին պայքար է գնում միակ ընդդիմության համար: Բայց ամենևին պետք չէ, որ այս քաղաքական միավորներն իրար վարկաբեկելով առաջ գնան, որ հասարակությունը կողմնորոշվի` ով է առավել ընդդիմադիրը, ով է մտածում ժողովրդի մասին և ով` ներկայացում բեմադրում: Ճիշտ կլիներ, որ ամեն մեկն իր գործով զբաղվեր, իսկ հասարակությունը շատ հանգիստ կտարբերեր` նրանցից ով է իր դարդին դարման անում, ով ընդդիմադիրի «պաշտոնը» ստանձնում: Թե չէ օրումեջ իրար «քրքրում» են, մեղադրում իշխանության «հաճախորդ» լինելու մեջ ու իրենց առաքելությունն ավարտած համարում: Խնդրիրներով լեցուն երկրում արդյոք շռայլություն չէ՞ այսքան ջուր ծեծող իբր ընդդիմադիրների գոյությունը:


Երկիրը հոգսերի տակ կքել է, իսկ մարդիկ դեռ կռիվ են տալիս, թե ընդդիմադիրի «աթոռին» ով պետք է բազմի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 10263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ